26 01 2021

Զարմանում եմ զինվորականների վրա, որոնք գոնե կեսից չեն հասկացել, որ սա նախօրոք տանուլ տված պատերազմ է. Զաքարյան



Պատերազմի ընթացքում զինվորականի թիվ մեկ խնդիրը պատերազմի դաշտն է։ Ես զարմանում եմ այն զինվորականների վրա, որոնք պատերազմի  գոնե կեսից չեն հասկացել, որ սա նախօրոք տանուլ տված պատերազմ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Միևնույն ժամանակ ուզում եմ իրենց հասկանալ, թեպետ նաև չեմ հասկանում որևէ մեկնաբանություն։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը, երբ որ տեսնում է, որ դու պատերազմի ընթացքում անում ես ամեն ինչ և քո թիկունքում անում են հակառակը, քո իշխանությունը ևս կռվում է քո դեմ՝ իր սխալներով՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, բայց սխալ գործողություններով, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք ուներ նաև ոչ ստանդարտ գործողությունների դիմել, հետագայում ոչ ոք չէր ասի՝ ինչու եք այս քայլին գնացել՝ հանուն հայրենիքի»,- ասաց Զաքարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ