20 01 2021

7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում, ինչո՞ւ այդ մասին չէիք հարցնում նախկինում. Փաշինյան



«Բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցն այդ երկար տարիների ընթացքում չի հնչել»,- Ազգային ժողովում ասաց վարչապետ Փաշինյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցի, թե ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ