20 01 2021

Հակամարտությունը մտել է մի նոր փուլ. ՀՀ ԱԳ նախարար



Ալիևի հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նրա խոսքով հայկական կողմը պատրաստ է սկսել աշխատանքները Մինսկի խմբի ֆորմատով: Նախարարն անդրադարձավ նաև Շուշիին:

«Անկախ այն հանգամանքից՝ ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու պնդումներին, թե Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն», - ասաց Այվազյանը:

Նախարարը վստահ է, որ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ