08 01 2021

Ինքնաթիռում միայն Հայաստանի հայերը չեն, այլ աշխարհով մեկ սփռված, պետք է առավել զգոն լինել. Բիչախչյան

Ինքնաթիռում միայն Հայաստանի հայերը չեն, այլ աշխարհով մեկ սփռված, պետք է առավել զգոն լինել. Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասել եմ շատ ու էլի կասեմ. Ազգային Հավաքական Արժանապատվություն: Դա է պահպանում ազգին աշխարհով մեկ ձուլվելուց ու կործանվելուց:
Այսօր այն նման է ավտոպիլոտը միացրած ինքնաթիռի, որին ուղղակի գենետիկ կոդը տանում է առաջ:
Ինչքան էլ տեխնիկան զարգանա, ինչքան էլ գերժամանակակից ավտոպիլոտներ հնարվեն, մինևնույ է պետք է օդաչու-հրամանատար, որն ունակ կլինի ավտոպիլոտը անջատելուց ինքնուրույն օդնավը հանել մառախուղից և անվտանգ վայրէջք կատարել: 
Ի դեպ, այդ ինքնաթիռում միայն Հայաստանի հայերը չեն, այլ աշխարհով մեկ սփռված: Պետք է առավել զգոն լինել. տեսել են եղեռն, ցավ ու վիշտ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ