ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրատապ հավաք է հրավիրել: Այս պահին ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում: Իվետա Տոնոյանը հաստատեց YerevanToday-ի տեղեկությունները՝ ընդգծլով, որ ահանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Կշանակի՝ այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։ Իսկ կհնչեցնի՞ վարչապետի հրաժարականի պահանջի մասին, կիմանանք մոտ մեկ ու կես ժամ անց՝ նիստի ավարտին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը