22 03 2020

Կորոնավիրուսը՝ ընտրությունների հետաձգման պատճառ

Կորոնավիրուսը՝ ընտրությունների հետաձգման պատճառ

Բոլիվիայի Գերագույն ընտրական դատարանը (ԳԸԴ) կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է նախագահի ընտրությունների նախապատրաստումը եւ մտադիր է քվեարկության նոր ամսաթիվ համաձայնեցնել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք երկխոսության պատրաստակամություն ենք հայտնում ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության մյուս ճյուղերի հետ, որպեսզի որոշենք համընդհանուր ընտրություններում քվեարկության ամսաթիվը»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Facebook-ում։

Բոլիվիայի նախագահի ընտրությունները մայիսի 3-ին պետք է անցկացվեին։

Բոլիվիայում այս պահին կորոնավիրուսի հաստատված 19 դեպք կա, 168 մարդ կասկածվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ