25 05 2024

Հայաստանի և Ադրբեջանի Ազգային ժողովները աշխատում են նույն խոսույթով․ Նաթան արքեպիսկոպոս



Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողության ընթացքում փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

«Երկու օր առաջ հետևում էի Ադրբեջանի այսպես կոչված Ազգային Ժողովի նիստին, հետո մեր Ազգային Ժողովի նիստին։ Եվ գիտեք, երբ խոսույթները լսում էի, ինձ թվում էր, թե շփոթել եմ։ Երկուսն էլ Ադրբեջանի Ազգային Ժողովն է՝ նույն խոսույթով, նույն տրամաբանությամբ և մեկը մյուսին՝ իբրև ադվոկատ և դատապաշտպան։ Շատ ցավալի է, որ այսօր Հայաստանում կատարվում է այն, ինչը երեկ առաջի օրը Ադրբեջանի Ազգային ժողովում պահանջ դրվեց Հայաստանի կառավարությանը չեզոքացնել եկեղեցու և Սփյուռքի ազդեցությունը ռևանշիստական և սեպարատիստական գործունեությամբ»,- նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ