Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Արդեն 6 ամիս է ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն:
Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին եւ զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար»,- շեշտել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը