14 02 2020

Արցախի հարցում այս իշխանությունները մեզ դեպի անդունդն են տանում. Արա Վարդանյան



«Վերջին երկու տարվա մեջ ականատես ենք Արցախի հարցում շատ լուրջ զարգացումների: Ինչքան էլ իշխանության ներկայացուցիչներն ասեն, որ բանակցություններ տեղի չեն ունենում, սեղանին թուղթ չկա, մենք տեսնում ենք, որ խայտաբղետ հայտարարություններ կան տարբեր տեղերից: Ակներև է, որ Արցախի հարցում այս իշխանությունները մեզ դեպի անդունդն են տանում: Դիմում եմ վարչապետին՝ խնդրում եմ մեկ անգամ արտաբերել հետևյալ նախադասությունը. «Արցախը երբևէ որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ես ավելին չեմ ուզում լսել: Նույնը թող անի մեր ԱԳ նախարարը: Գերտերությունները Հայաստանում շատ լուրջ խաղ են փորձում խաղալ: Մենք փոքր, բայց շատ կարևոր տարածք ենք զբաղեցնում, և այսօր փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Հայաստանն առանց Արցախի չի կարող գոյատևել: Ոչ թե Հայաստանն է Արցախի երաշխավորը, այլ Արցախն է մեր անկախության երաշխավորը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ