«Հիշո՞ւմ եք, որ տիկին Հակոբյանն անցած տարի շատ դինամիկ կերպով խաղաղասիրական առաքելություն էր փորձում քարոզել։
Հիշեցնեմ մի քանի հայտարարություն՝ որ զենքերից պետք է զարդեր ձուլել, որ հայ զինվորը դա նույն ադրբեջանցի զինվորն է, որը վիրավորանք էր հայ զինվորի հասցեին և ընդհանրապես բանակին։ Մյուս հայտարարությունը, որ բոլոր զոհերը եղել են հանուն ոչնչի։ Ես սկսեցի վերլուծել և եկա այն եզրակացության, որ այսպես կոչված խաղաղասիրական գործառույթները, որի մասին շատ են խոսում, տարբեր նախագծեր եղան, հավանաբար նախատեսվում է նաև տիկին Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպում։ Ես եկա նման եզրակացության, հետո իմ միջազգային աղբյուրներում ստուգեցի և նրանք հաստատեցին, որ այո, նման ծրագիր գոյություն ունի։ Նախատեսվում էր։ Նախաձեռնությունը եղել էր Հայաստանի իշխանությունից։ Եվ հետո ես իմացա, որ դա մերժվել է Բաքվի կողմից։ Որովհետև միանգամից տիկին Հակոբյանի նախաձեռնություններն էլ այդ ուղղությամբ դադարեցվեցին»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։ «Չի բացառվում, որ վարչապետի դստեր հանրային ակտիվությունը փոխել է ձևաչափը և հիմա էլ դստրերի մակարդակով փորձեն դա անել»,- հավելեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը