08 01 2020

«Փորձության ժամը» մի օր գալու է, և պետք է պատրաստ լինել․ Ռուբեն Մելիքյան

«Փորձության ժամը» մի օր գալու է, և պետք է պատրաստ լինել․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Նախագահ Թրամփի խոսքից ու դրա մեկնաբանություններից հասկացա, որ տարածաշրջանային «շիլափլավը» անորոշ ժամկետով հետաձգվում է։ Նախախնամությունը մեզ կրկին ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ [ավելի] պատրաստ լինելու, երբ կգա փորձության ժամը։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու լուրջ բաների մասին։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել մեզանում առկա թունավոր, չարանենգ, պառակտումով ու ատելությամբ լի հանրային մթնոլորտը։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե որն է մեր համերաշխության բանաձևը։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե մեզանում ի՛նչ առաքինություններ ու արժեքներ պետք է խրախուսվեն և ի՛նչ գաղափարներ՝ անտեսվեն ու ուղարկվեն լուսանցք։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչն է կարևորը և ի՛նչն է երկրորդական մեր հանրային օրակարգում, և ինչու է երկրորդականը գերակշռում կարևորին, հույժ կարևորին։

Ժամանակ ու հնարավորություն է տալիս՝ լրջորեն մտածելու, թե ի՛նչ որակներ ունեցող ղեկավարներ են պետք Հայկական պետականությանը։

Կարող եք չհամաձայնվել և չհավատալ, որ «փորձության ժամը» մի օր գալու է, և որ պետք է պատրաստ լինել։ Բայց, կարծում եմ, կհամաձայնվեք. ավելի լավ է գերագնահատելով «սխալվել» ու անհրաժեշտից ավելի պատրաստ լինել, քան թերագնահատելով սխալվել ու մնալ անպատրաստ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ