«Այսօրվա Հայաստանը գտնվում է քաղաքական տեռորի ժամանակահատվածում և գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճնշում են գործադրում դատարանների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Ավետիսյանի կարծիքով դատավորները վախեցած են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի արդար որոշում կայացնել քանի որ մտածում են, որ իրենց նկատմամբ ճնշում կգործադրի իշխանությունը:
«Մենք գտնվում ենք բռնապետական ռեժիմում և որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից:
Իսկ Դատախազություն է կարելի կոչել Նիկոլ Փաշինյանի անձնական դատախազություն, որը որևէ կապ չունի օրենքի հետ»,- նշեց Ավետիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը