12 06 2019

Դժվար եմ պատկերացնում՝ Թրամփը հանրապետականի օգտին Սակրամենտոյում քայլերթ աներ. Աշոտյան



«Ես դժվար եմ պատկերացնում, որ ՌԴ նախագահ Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածունին սատարելու համար գնա Գուս Խրուստալնի քաղաք և այնտեղ քայլերթ անի, շատ դժվար եմ պատկերացնել, որ Թրամփը հանրապետական թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ կանի»,- Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ցանկացած իշխանության ամենամեծ պրոբլեմը ծագում է այն ժամանակ, երբ առաջանում է խզում իրականության և քաղաքական ու պետական գործիչների գնահատականների միջև. «Մենք դրա դառը պտուղները գիտենք: Մեր իշխանությունն էլ սկսեց թուլանալ այն ժամանակ, երբ հանրային դաշտ նետվող քաղաքական գնահատականները չէին համապատասխանում ժողովրդի զգացածին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ