05 02 2019

ԱԳՆ խոսնակը՝ օպտիմալացումների, Արցախի խնդրի, նախարարի այցերի և այլնի մասին



Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հանդես եկավ ճեպազրույցով:

Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև հատվածներ ԱԳՆ խոսնակի պատասխաններից.

Մենք բազմիցս ենք ասել, որ դիվանագիտական ծառայության բարձրացման հետ կապված որոշակի բարեփոխումներ են իրականացվում և դրանց թվում է նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության օպտիմալիզացումը։ Այդ պրիզմայում պետք է դիտարկել Դանիայում ՀՀ դեսպանության միացումը Շվեդիայում ՀՀ դեսպանությանը:

Բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակությունն ունի խաղաղության նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև հակամարտության սրման ռիսկերի ներառումը և ագրեսիվ հռետորաբանության բացառումը:

Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը գերակա նշանակություն ունի մեզ համար: Արցախը որիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում: Սա ներկայացվել է և՛ համանախագահներին, և՛ ադրբեջանական կողմին:

Իրանի այցի ընթացում անդրադարձ է կատարվելու երկկողմ համակարգի այն ողջ սպեկտորին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին:

Ալիև-Փաշինյան հանդիպումը կրում էր ոչ պաշտոնական բնույթ, եղել է բաց օրակարգով, կրել է ճանաչողական բնույթ և անցկացվել է առանձնազրույցի ձևով: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին խոսվել է նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախորդ հանդիպումների ժամանակ, որոնք համապատասխան հայտարարություններում արձանագրվել է:

Մենք մշատապես ընդգծում ենք, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է Արցախի անվտանգության ապահովումը և կարգավիճակը, և այդ երկու դրույթները փոխկապակցված են և այստեղ եթե ոմանք տեսնում են խուճապի որևէ բան, արդեն կանխելը դժվար է պատկերացնել:

Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա, նման հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղության միջավայրի ձևավորմանը, և այստեղ է, որ մենք համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնենք հանրությանը ներակայացնելով մեր սկզբունքային դիրքորոշումը:

Հայաստանը չի հրաժարվել և չի կարող հրաժարվել որևէ գործառույթի իրականացումից, որը նպաստում է ռիսկերի նվազեցմանը և լարվածության բացառմանը, անկախ նրանից, թե ինչ անվանում կունենա այդ փաթեթեը:

Ժողովուրդներին խաղաղություն նախապատրաստելու մասին դրույթը դեռ 2006 թվականից ամրագրված է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարություններում, դրա մասին բազմիցս հայտարարել է նաև հայակական կողմը, որ ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Փարիզի հանդիպման ժամանակ նույնպես ամրագրվեց այդ դրույթը և սա այն եզակի դեպքն է, որ դա ամրագրվում է բոլորի կողմից: Հայաստանը միշտ հավատարիմ է եղել այս սկզբունքին և զարմանալի էր այն ալիքը, որ տարածվեց, թե այդ հայտարարության հասցեատերը մենք ենք:

Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ