11 11 2018

ՀՀԿ-ն ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է. Շարմազանով

ՀՀԿ-ն ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է. Շարմազանով

ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց՝ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք ցուցակի հետ կապված որևէ հարց չեն քննարկել. «Մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը, դա Աստված է մեզ տվել, և անկախ նրանից, թե ով որ համարը կլինի, պետք է պայքարել»,- նշեց նա՝ նշելով, որ ճիշտ աշխատանքի դեպքում Հանրապետական կուսակցությունը ընտրություններում երկրորդ տեղի ամենամեծ հավակնորդն է:

«Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում։ ՀՀԿ-ն այսօր ունի այլ խնդիր, իսկ 2017 թվականին այլ խնդիր ուներ: 2017 թվականին մենք գնում էինք 50-60 տոկոս հավաքելու, բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր մենք գնում ենք դառնալու խորհրդարանում միակ և ամենահիմնական ընդդիմադիր ուժը, գնում ենք՝ երկրորդ ուժը լինելու ակնկալիքով, և պետք է գնանք ազգային քրիստոնեական ընդդիմադիր կեցվածքով ու կոչ անենք հանրությանը՝ ընտրեն իսկական ընդդիմադիր կուսակցությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեն, առավել ևս նրանք, ովքեր առաջին տասնյակում են լինելու:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ