01 10 2018

ԼՂ կոնֆլիկտի հետևում կանգնած է Ռուսաստանը․ ադրբեջանցի պատգամավոր

ԼՂ կոնֆլիկտի հետևում կանգնած է Ռուսաստանը․ ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետևում կանգնած է Ռուսաստանը, ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» հետևում Ռուսաստանն է, և բանակցություններ պետք է վարել Ռուսաստանի հետ։ Ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ ապագայում Հայաստան-Ռուսաստան կոալիցիան կարողանա Ադրբեջանի նոր տարածքներ գրավել, գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Haqqin.az-ին։

Պատգամավորը ստիպված է եղել հստակեցնել իր խոսքը։ Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» մասին իր խոսքերը խեղաթյուրվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Պատգամավորը կապ է հաստատել Haqqin.az-ի խմբագրության հետ և հայտնել խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում արտահայտած իր խոսքերի խեղաթյուրման մասին։ Նա նշել է, որ չի ասել, թե իրենց տարածքները գրավել է Ռուսաստանը, այլ դա արվել է Ռուսաստանի օգնությամբ։

Պատգամավորը նաև գործընկերներին առաջարկել է «օկուպացված» տարածքների մասին օրենքի նախագիծ պատրաստել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ