01 10 2018

Փաշինյան-Ալիև զրույցը կայացել է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ. Ալիևի վարչակազմ

Փաշինյան-Ալիև զրույցը կայացել է ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ. Ալիևի վարչակազմ

Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիևը, գրում է Haqqin.az-ը:

Ալիևի վարչակազմի աշխատակիցն անդրադարձել է Դուշանբեում Արդբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև տեղի ունեցած զրույցին` նշելով, որ այն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: «Դա վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացի ձևաչափը մնում է անփոփոխ, դրանք տարվում են հենց Ադրբեջանի և Հայաստանի միջև` որպես հակամարտության կողմերի»,- ասել է Հաջիևը՝ հավելելով, որ այդ նույն ձևաչափի շրջանակում Նյու Յորքում սեպտեմբերին, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել Ադրբեջանի և ՀՀ արտգործնախարարների հանդիպումները:

«Մենք դրական ենք գնահատում դա: Ադրբեջանը միշտ պատրաստ  է կառուցողական բանակցությունների և ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստող շփումներին»,- նշել է Հաջիևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ