Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք՝ այս շարժումը, բանական մարդիկ, դեմ չենք սահմանազատմանն ու սահմանագծմանը և խաղաղության պայմանագրին: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը:
«Սակայն այն տեղի պիտի ունենա նախ՝ խաղաղության պայմանագրի կնքումով և ապա սահմանազատմամբ և սահմանագծմամբ, ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի սկզբունքների հիման վրա, երաշխավորների ներգրավվածությամբ և համապարփակ՝ ամբողջական կերպով, մեկ փաթեթով»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը