13 02 2025

Չի բացառվում, որ Ադրբեջանը բեռներն առանց ստուգելու կտեղափոխի․ Գեղամ Մանուկյան 



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի պատասխան լրագրողի հարցադրմանը, ԱԺ ճեպազրույցների ընթացքում չբացառեց, որ հնարավոր է ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է առանց ստուգումների Հայաստանով բեռներ անցկացնել։

«Վերջերս մի արտահայտություն արեց Փաշինյանը, որ Ադրբեջանին այնպիսի առաջարկ են արել, որից Ադրբեջանը չի կարող հրաժարվել։ Դա ի՞նչ է նշանակում։ Ալեն Սիմոնյանն էլ երկու օր առաջ խոսում էր Ադրբեջանական բեռների անխափան փոխադրման մասին։ Երբ բացահայտ ասեն, թե ինչ են բանակցում, ինչ են բանավոր խոստացել, հետո միայն հստակ առարկայական կլինի պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա՝ նշելով, որ տարիներ շարունակ խոստումներ են տվել, հետո դրանց մասին տեղեկացել ենք Ադրբեջանի նախագահից, հետո արդեն իրականություն են դարձել։

Լրագրողի դիտարկմանը՝ նա արդյո՞ք ակնարկում է, որ բեռներն առանց ստուգելու կանցկացնեն՝ արձագանքեց. «Չի բացառվում այդպիսի տարբերակ լինի, որովհետև  Քաղպայմանագրի ներկայացուցիչների ձևակերպումից բխում է, որ ուղղակի ՀՀ-ն տեղյակ լինի ինչ է տեղափոխվում։ Ասենք տեղյակ է լինում, որ, օրինակ՝ տեղափոխում են միջուկային զենք, հետո ի՞նչ է լինելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ