Ամեն անգամ, երբ մտածում ենք, որ անբարոյականությունը պետք է ինչ-որ չափ ունենա, այս մարդիկ ապացուցում են, որ այդ չափն էլ ավելի կարող է իջնել։ Այս մասին ԱԺ-ում լագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված «մնայիք, մինչև վերջ կռվեիք» հայտարարությանը:
«Ամեն ինչի պատճառն իրենք են, սկսած 2018 թվականից, «զրոյական կետ»-ից, «ինչ ուզում՝ բանակցում ենք»-ից: Նման ծանր վիճակում հայտնված, տանջված մարդկանց ասել՝ մնայիք, կռվեիք, բարոյական չէ»,- նշեց նա:։
Հարցին, թե դուք ի՞նչ կարգավիճակով եք տեսնում արցախահայերի վերադարձը, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ պետք է լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Սակայն իշխանությունները դրա մասին չեն խոսում, անգամ խաղաղության պայմանագիր կոչվածի մեջ արցախցիների իրավունքի արդարացի պահանջների մասին ոչ մի խոսք չկա»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը