Տխմարությունն էլ պետք է չափ ունենա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով իշխանությունների մեղադրանքներին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին հանձնելու շուրջ։
«Այդ թղթերը, ինչ հրապարակվել են, շատ լավ ցույց են տալիս իրենց՝ տարիների պնդած հակառակը։ Իրականույթունն այն է, ինչ ասվել է բազմաթիվ անգամներ։ Նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից, և այդ բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից կողմերին տրվել է մի թուղթ, որտեղ խոսք է եղել Արցախի՝ Հայաստանին միացման մասին, իսկ դրա դիմաց Ադրբեջանն ընդամենը ճանապարհ էր ստանում, որը Նախիջևանը կկապեր Ադրբեջանի հետ։ Նույնիսկ թղթում նշված է, որ ճանապարհի ո՛չ ընդերքը, ո՛չ օդային տարածքն Ադրբեջանին չի պատկանում։
Հիմա այս ամեն ինչից հետո իրենք, որ գալիս և ասում են, թե Մեղրին հանձնելու շուրջ են բանակցել... Տխմարությունն էլ պետք է չափ ունենա։ Այսօր իրենց պատճառով մենք չունենք Արցախը։ Եվ այս ամբողջ կորուստներից հետո իրենք դեռ բանակցում են այդ ճանապարհի շուրջ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը