07 02 2025

Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից

Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Սպիտակ տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին մինչ այժմ որևէ տեղեկատվություն չկա ո՛չ ԱՄՆ փոխնախագահի X-ի էջում, որը, ի դեպ, շատ ակտիվ է, ո՛չ նրա գրասենյակի, ոչ Սպիտակ տան լուրերում։ 

Հանդիպման մասին տեղեկատվություն չկա նաև ամերիկյան առաջատար մամուլում։

Հանդիպում, ըստ երևույթին կայացել է, ինչը փաստում է լուսանկարը, սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ ամերիկյան կողմը չի կարևորել և հարկ չի համարել այդ մասին հաղորդագրություն տարածել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ