Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ:
Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում:
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը