Մարդիկ առաջին բանը, ինչ հունվարին տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծերն են: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:
«Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, մենք գիտենք, որ հունվարից կոնկրետ ինչ ուղղություններով ինչ գծեր ենք փոխարինելու։ Ինչի պիտի էլի քաղաքապետարանով բոլորով ավտոբուսի վարորդ սկսենք փնտրել։
30% պակաս մարդ ունենք այսօրվա դրությանը։ Սա անընդունելի է: Մարդիկ հունվար ամսվա ընթացքում պիտի բան, տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում մարդիկ, փոխարինված գծերում ժամերով սպասում են։ Ու մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, արդեն այդ հնարավորություններն էլ ենք ստեղծել, որ մի քիչ էլ ավել սպասեք»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը