ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
«Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:
Կամ մեկ այլ տարբերակ՝Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ «ամուսնանալու» մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել «դրախտի» թեկնածուներին:
Եվրամիությունը դրա հետևում ունի ուկրաինական հիանալի փորձ»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը