09 01 2025

Արցախի սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև ժամկետների ավարտից հետո․ սահմանադրագետ

Արցախի սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև ժամկետների ավարտից հետո․ սահմանադրագետ

Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը բնավ նոր չեն, մենք դրանց արդեն տևական ժամանակ ծանոթ ենք՝ ուղղակի փոքր ինչ այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում: Այս մասին իր էջում նշել է իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Ըստ նրա, տվյալ դեպքում առանցքայինը ոչ այնքան բովանդակությունն է, որքան պահի ընտրությունը:

«Եվ չի բացառվում, որ խիստ անհանգստացած են Արցախի Հանրապետության սահմանադրական մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի մոտալուտ ավարտը, որպես այդ մարմինների իբր վերջնական լուծարում դիտելու նենգ ակնկալիքով:

Արցախի հիշյալ սահմանադրական մարմինների կարգավիճակը պահպանվելու է նաև այդ ժամկետների ավարտից հետո, քանի որ հերթական ընտրությունը բացառող՝ հայտարարված ռազմական դրությունը ոչ միայն չի չեղարկվել, այլև ագրեսիայի ճանապարհով ամբողջովին այդ պետությունը բռնազավթելու արդյունքում ի հայտ են եկել էլ ավելի ծանրակշիռ հիմքեր ...»,- գրել է Գևորգ Դանիելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ