«Տիրան Խաչատրյանը 30 տարի ծառայել է հայրենիքին, բազմաթիվ կոչումներ ու շքանշաններ է ստացել, պատերազմի ժամանակ էլ կարող էր բունկերում նստած կառավարեր, բայց զենքը ձեռքին գնացել է առաջնագիծ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանը կասեցրել է նաև՝ «Զանգեզուրի միջացքը» կտրելու ադրբեջանցիների առաջխաղացումը։ «Փաշինյանը խնդիր ունի Հայրենիքն ազատագրածների նկատմամբ»,-ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը