Ամբողջ հանրապետությունում մենք ունենք կադաստրային քարտեզների թերությունների և սխալների հետ կապված խնդիրը. այդ սխալները կազմում են սկսած մի քանի սանտիմետրերից մինչև 150, որոշ դեպքերում 180 մետր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:
«Սրանք մեծ խոչընդոտներ են, որովհետև մենք գիտենք, որ իրավունքը հաստատվում է նաև կապակցված բնության մեջ և յուրաքանչյուր հող պետք է ունենա իր ճշգրիտ կոորդինատները, որ մենք կարողանանք ինտեգրված և միասնական տարածական տվյալների համակարգ ներդնել։
2024-ին մենք շարունակել ենք քարտեզների ուղղման աշխատանքը և թվով 155 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում ենք իրականացրել։ 2022 թվականին 158-ն է եղել բնակավայրերի քանակը, 2023-ին 187-ն են եղել, և այս պահի դրությամբ մենք աշխատում ենք ևս 40 բնակավայրի վրա: Նպատակ ունենք մինչև 2026-ի կեսերը հասցնել առաջին փուլով կադաստրային քարտեզների ուղղումը կատարել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը