07 01 2025

Կփակվեն կադաստրի կոմիտեի մարզային ստորաբաժանումներ



Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը 2024-ի համար կազմել է շուրջ 96,2 %: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

«Հատկացված միջոցներից 77%-ը կազմել է աշխատավարձային ֆոնդը, իսկ մնացած արդեն 23%-ը ուղղվել է կադաստրի կոմիտեի զարգացմանը և համապատասխանաբար նոր համակարգերի ներդրմանը։

2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ: Մենք ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջեի հավաքագրել ենք շուրջ 8,7 միլիարդ դրամից ավել գումար։

Արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ, մենք որոշումով վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։ Լոռու մարզային ստորաբաժանումը արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ