Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Դեկտեմբերի 18-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հանդիսավոր կերպով նշվեց Շիրակի պետհամալսարանի 90-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ Գյումրի էին ժամանել Նիկոլ Անհողը, ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննան և այլոք:
Նիկոլի անկապ, անգրագետ և ՇՊՀ-ի մահախոսական «սոկրատեսյան» ելույթից զատ, որին չեմ էլ ցանկանում անդրադառնալ, բացահայտ աչքի ընկավ գործող քայլիստական վարչակազմի ահրամարհական վերաբերմունքը բուհի նկատմամբ:
Նախ, Նիկոլը սխալ էր արտասանում Շիրակի պետհամալսարանի անունը. անընդհատ Գյումրիի պետական համալսարան էր ասում, որը, ենթադրաբար, նշանակում է, որ իրեն չի էլ հետաքրքրում, թե ո'ւր է եկել:
Երկրորդը՝ ի տարբերություն, օրինակ՝ ՀՀ ԳԱԱ 80-ամյակի և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի 100 ամյակի հոբելյանական միջոցառումների, որի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը որպես տանուտերեր միջոցառման ժամանակ նստած էին Նիկոլի կողքին, ՇՊՀ ռեկտորը «արտքասված» է եղել, ու շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ որպես 90-ամյա բուհի ռեկտոր նստած չէր իր հյուրերի կողքին...
Երրորդը՝ օրինակ՝ ՀՀ ԳԱԱ-ի 80 ամյակի միջոցառման ժամանակ Նիկոլը և Ժաննան համապատասխանաբար վարչապետի հուշամեդալներ և ԿԳՄՍՆ ոսկե մեդալներով են պարգևատրել ԳԱԱ-ի մի շարք գիտնականների: Իսկ ՀՊՄՀ-ի 100-ամյակի կապակցությամբ Նիկոլը «գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել էր Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների»: Իսկ Շիրակի պետհամալսարանի պարագայում՝ ոչինչ՝ ելույթ ունեցավ ու նստեց իր տեղը, որը բացահայտ արհամարհական վերաբերմունք էր բուհի և նրա աշխատակիցների նկատմաբ:
Եթե ինչ-որ բան վաղը կամ մի քանի օր հետո էլ տրվի ինչ-որ աշխատակիցների էլ, ապա ինչպես ասում են՝ «После обеда горчицы не надо» և թատրոնում կազմակերպված միջոցառման նպատակը հենց դա էր՝ պարգևատրումները, այլ ոչ թե «prkcin» գալ տեսնելը կամ լսելը...
Նիկոլը շատ անկեղծ էր՝ եկել էր ՇՊՀ-ի մահախոսականը կարդալու, իր արհամարհանքը ցույց տալու:
Հետաքրքիր է, ՇՊՀ-ի աշխատակիցները, ովքեր գնացել էին մասսովկան ապահովելու համար, գո՞հ են իրենց վարչապետից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը