Հակոբ Ասլանյանի հայտարարությունը.
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Առավել եւս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ խմբակցության լիարժեք անդամ եւ գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի եւ խմբակցության որոշումների: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը