29 10 2024

Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի. Օրբան

Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի. Օրբան

 

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա կառավարությունը թույլ չեն տվել, որ Վրաստանը վերածվի «2-րդ Ուկրաինայի»։

«Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը։ Ողջունում ենք այն, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրոինտեգրման ցանկության պայմաններում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի: Ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, բայց դրան չպետք է լուրջ ուշադրություն դարձնեք»,- Sputnik Грузия-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ