03 10 2024

Վառելիքն ու անձեռոցիկը պակասել է, ԱԺ-ին շուրջ 3 տասնյակ միլիոն կտան

Վառելիքն ու անձեռոցիկը պակասել է, ԱԺ-ին շուրջ 3 տասնյակ միլիոն կտան

Ազգային ժողովի կարիքներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գնել ռեգուլյար բենզին։ Գործարքը կատարվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ։

Անհրաժեշտություն է առաջացել գնել նաև ձեռքի թղթե սրբիչներ։

Այդ նպատակով ԱԺ բյուջեն կվերաբաշխվի և կհատկացվի 27,4 մլն դրամ, որից 16,9 մլն դրամը՝ վառելիքին, 10,5 մլն դրամը՝ կենցաղային և հանրային սննդի նյութերին, այն է՝ թղթե սրբիչներին։

Որոշումը ներառվել էր կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստերի օրակարգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ