17 09 2024

Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց. Նաթան Սրբազան



 

«Եթե Աստծո առջև չեք խոնարհվում,  ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջև։ Ընտրությունը ձերն է»,- լրագրողների հետ հանդիպմանը երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերը հիշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերել։

Նաթան Սրբազանը շարունակեց. «Մենք ընտրել ենք Աստծո առջև խոնարհումը։ Ծնկի բերելու հայտարարություններ այնքան են եղել, մենք մեր պատմական հիշողությունը չենք կորցրել։ Բայց Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի հետ միասին հարություն է առնում, կամ ազգը եկեղեցու հետ հարություն է առնում և Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց։ Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առաջ չեն խոնահրվում ու ծնկի գալիս»։

Նաթան Սրբազանի խոսքով, բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, որովհետև վախ են ունեցել կիսելու եկեղեցու հետ միասին իրենց իշխանությունը։

«Չեն հասկանում, որ եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ։ Մեր իշխանությունն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբևէ չենք ձգտի»,- ասաց Նաթան Սրբազանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ