10 09 2024

Լարում եք իրավիճակն ու ասում՝ եկեք մեկս մյուսին հարգենք, ո՞նց եք պատկերացնում. Մեսրոպ Մանուկյան



Էս նախագիծը, որ բերել եք, թերի է նաև վարչարարության առումով։ Հետ կանգնեք էդ մտքից, դա նաև ձեզ պատիվ կբերի: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խոսելով ավագանու երեք անդամների՝ բացակայությունների հիմքով  կիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծերի մասին։

«Էս ամեն ինչով դուք լարում եք իրավիճակն ու հետո ասում, եկեք մեկս մյուսին հարգենք, ո՞նց եք պատկերացնում։ Կրկնում եմ, հետ կանչեք, քանի որ դատարանում վատ դրության մեջ կհայտնվեք, առավել քան վստահ եմ։ Հռետորական հարց, դատարանում պարտվելուց հետո պատրա՞ստ եք հրապարակյին կերպով ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել, որովհետև ուրիշի մանդատի վայր դնելու քավորը դուք եք եղել»,-ասաց Մանուկյանը՝ դիմելով Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Մարատ Թոխյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ