04 09 2024

Երևանը դե-յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա

Երևանը դե-յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա

 

Երևանում վերջերս հայտարարել են այն մասին, որ ՀԱՊԿ-ը հեռացել է Հայաստանի տարածքից, հետո սկսել են հայտարարել, որ իրենք սառեցվել են այդ կազմակերպության ներսում. կցանկանայի հասկանալ՝ ով որտեղ է գտնվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սառեցրել է իր մանակցությունը ՀԱՊԿ-ում։

«Յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր արտահայտության հետևում պետք է ոչ միայն իմաստ լինի, ինչը չափազանց կարևոր է, այլև, եթե այն արտաբերել է պաշտոնական անձը, նաև պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար։ Երևանը դե-յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը կողմնակից է այդպիսի փոխգործակցությունից հեռանալու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Եվ ակնկալում ենք, որ հենց Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության  շահերից ելնելով՝ Հայաստանի հետ գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակում լիարժեք կվերականգնվի։ Բառախաղը կարող է լավ բանի չհասցնել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանին բաժին են ընկել ոչ քիչ փորձություններ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ