Ֆրանսիայի իրավապահ մարմինները վերջին օրերին մի քանի մարդու են ձերբակալել՝ Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Ահաբեկչական սպառնալիքը մնում է չափազանց լուրջ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք դա չենք հրապարակել, քանի որ նախընտրական քարոզարշավի մեջ ենք, բայց մենք ձերբակալել ենք մարդկանց, ովքեր կարող էին ահաբեկչություններ ծրագրել և իրականացնել», - ասել է Դարմանենը:
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Բացման արարողությունը պետք է տեղի ունենա Սեն գետում։ Պոտենցիալ սպառնալիքների բարձր ռիսկի ֆոնին բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Սեն գետի երկայնքով և Պլաս դյու Տրոկադերո հրապարակում, որոշվեց հանդիսատեսների թիվը 600 հազարից կրճատել 326 հազարի, իսկ Խաղերի մեկնարկից առաջ հատուկ QR կոդերը կներդրվեն օլիմպիական խաղերի վայրերում և Փարիզի ամբարտակների մոտ տեղաշարժվելու համար:
Ղրղզստանի հատուկ ծառայություններն էլ կանխել են երկրում իշխանության բռնի զավթման փորձը։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն։
«Քաղաքացիների անվտանգության ապահովման և սահմանադրական կարգի հիմքերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում կանխվել է ապակառուցողական խմբի հակաիրավական գործունեությունը, որը նախատեսում էր իշխանության բռնի զավթում և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպության միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խմբավորման անդամները քրեականության գաղափարախոսությանը սատարող, ինչպես նաև կրոնական գաղափարախոսությունը ֆանատիկորեն դավանող անձինք են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը