Այդ դեպքից մի քանի ռակուրսով նկարված տեսանյութեր կան, որոնք օբյեկտիվ իրականությունը ցույց են տալիս: Այս մասին իր գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր կողմից, իբրև թե, բերետեվարոներին ծեծելու հարցին:
«Հասկանում եմ, որ նպատակն օյեկտիվությունը չէ՝ նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է: Զննելով տեսանյութերը երևում է, որ ոչ մի տեղ չի լսվում օրինական պահանջ: Իրենք չեն էլ փորձում գտնել այդ տեսանյութերը, չեն էլ կենտրոնանում դրա վրա, մենք ենք ներկայացնում: Այն, որ օրինական պահանջ չի եղել՝ շատ կարևոր է այս գործի համար»,- նշեց նա:
Դիմելով դատարանին պատգամավորը հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մարդկանց դեպքում նույն արարքը կարող է ոչ մի իրավական գնահատականի չարժանանալ, իսկ իմ դեպքում տանեն 2 օրվա մեջ շփ-թփ դնեն, կարեն, նստեցնեն և մի հատ էլ ուզենան 2-5 տարի կալանավորել»:
Լևոն Քոչարյանի գնահատմամբ, եթե անցած տարվա սեպտեմբերի դեպքերն ու ոստիկանների ապօրինությունները ճիշտ քննություն ունենային՝ այսօրվա ոստիկանական վայրագությունները չէին լինի:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը