Մարդը վախեցած է և դեռ շատ ավելի է վախենալու, պարզապես մտածում եմ վախից բան չպատահի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Սա իր վախերի դրսևորումն է, որ արտահայտվում է այս կերպով: Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների են ենթարկում այս օրերին, որպեսզի պատրանք ստեղծեն, որ վաղը մարդիկ չգան հանրահավաքի: Ռեպրեսիաները բավարար չեն, նաև լուրեր են հասնում, որ իշխանությունները 15-17 հոգիանոց խմբեր են կազմում՝ մրտական տրամադրությամբ և հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ սպառնում էր ունեզրկել, մահացնել, սպանել: Դիմում եմ իրավապահներին՝ Աստված չանի այդ լուրերը ճշտվեն: Եթե լուրերը ճիշտ են, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ամենածայրաստիճանի պատասխան են ստանալու: Եթե չկա այդպիսի բան թող հերքեն»,- նշեց նա:
Սրբազանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի վերջին օրերն են, իսկ լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն իրեն լեգիտիմ է համարում ասաց. «Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի, պահի: Մենք կասենք, որտեղ է իր լեգիտիմությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը