Դեռևս պարզ չէ՝ Երևանում տրանսպորտը երբ և ինչքան կթանկանա, բայց պարզ է, որ կթանկանա: Փաշինյանական իշխանությունը գտնում է, որ այնքան է բարելավել հանրային տրանսպորտը, որ նույն գինը մնալ չի կարող: Այս թանկացմանը, հավանաբար, կհետևի ջրի թանկացումը, օրեր առաջ Փաշինյանը կառավարության նիստին ասում էր, որ ջուրը անվճար է, բայց այն սարից տուն իջեցնելու համար գումար է պետք: Սրանք ակնկալվող թանկացումներն են: Ժողովրդի կյանքի բեռը թեթևացնել խոստացող իշխանությունը, սակայն արդեն իսկ բազմաթիվ թանկացումներ է հեղինակել, նոր տուգանքներ մտածել, եղածների չափերը մեծացնել: Այստեղ առանձնացրել ենք դրանցից մի քանիքը:
Շեշտենք՝ սրանք մի մասն են փոփոխությունների, որ արել է կառավարությունը։
Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերում հավանության են արժանանում օրենսդրական փոփոխություն-լրացումներ, որով ավելացնում են քաղաքացու, բիզնեսի վրա հարկերը, տուրքերն ու տուգանքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը