12 02 2024

Ի՞նչ անուն տալ այս ամենին. Գևորգ Դանիելյան

Ի՞նչ անուն տալ այս ամենին. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անկախության Հռչակագրի ընդունման պահին դեռ չծնված կամ տարրական դասարաններում սովորող որոշ երիտասարդներ այսօր պնդում են, թե իրենք գիտեն, որ Հռչակագիրը «ներդրված» վտանգավոր փաստաթուղթ է։ Լսեցի նաև Գերագույն խորհրդում այդ փաստաթուղթն ընթերցած Արամ Մանուկյանի խոսքը. վրդովված էր, Հռչակագրի հակառակորդներին մեղադրում է անգրագիտության մեջ։ Ի դեպ, Արամ Մանուկյանը հիշում է, որ իրեն առաջարկել էին ընթերցել Լևոն Տեր֊Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը՝ պատճառաբանելով, որ ոչ միայն հաղթող ուժի երիտասարդ ներկայացուցիչ է, այլև կրում է Առաջին Հանրապետության հիմնադրի անունը, ազգանունը։

 Մի խոսքով, այս դեպքում առանցքայինը այդ փաստաթղթի ներդրված լինելն է։ Հարգելիներս, անչափ պատասխանատու պնդումներ եք անում, ինչի արդյունքում էլ ավելի պատասխանատու հարցեր են ծագում՝ վերջապես 1990 թ. օգոստոսին այդ ի՞նչ ուժի ազդեցությամբ է այն ներդրվել և ի՞նչ հեռահար «սադրիչ» նկատառումներով, ինչո՞ւ այդ մասին ՀՀՇ֊ն երբևէ չի բարձրաձայնել, ավելին՝ այն ընդգրկել է 1995 թ. Սահմանադրության նախաբանում։ Նկատենք, որ շատերն են կամեցել այն ընթերցել և մնալ պատմության մեջ, Հռչակագրի միայն ընթերցումը համարվել է անասելի մեծ պատվի գործ։ Ի՞նչ անուն տալ այս ամենին  ...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ