11 02 2025

Հանրային տրանսպորտը դա ինքնաբավ բիզնես չէ. Սամվել Հակոբյան



Ես՝ որպես ավագանու ընդդիմադիր անդամ, կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, Տիգրան Ավինյանն էլ հրաժարական տար։ Այս մասին ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Բայց, քանի որ ապրում ենք ոչ թե իմ երազանքերի աշխարհում, այլ ՀՀ-ում, ես դրան վերաբերում եմ՝ իբրև առողջ գրծընթացի և մեխանիզմի, որն ունի բարձրացող դինամիկա: Լրագրողներն իրենք են մոտեցել քաղաքացիներին և հարցեր ուղղել, նրանց էլ կարող եք հարցնել՝ բոյկոտողները պակասու՞մ են, թե շատանում։  Եթե նրանք պնդում են, որ 2019 թվականին եղել է 478 հազար ուղևորություն, 2014 թվականին՝ 550 հազար ուղևորություն, արդյո՞ք հնարավոր է, որ 2025 թվականին լինի 200 հազար։ Այսօր հրապարակվեց հունվար ամսվա ուղևորությունների թիվը, որն, ինչպես բոլորդ գիտեք, ամենապասիվ ամիսն է։ Եթե բոյկոտը չի հաջողել, ինչու՞են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ