Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում համաձայնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին այցելի Բաքու:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ալիևը համաձայնել է այդ առաջարկին, բայց մի պայմանով, որ Վաշինգտոնը կվերացնի ԱՄՆ այցելելու արգելքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
«Բլինկենն ընդունել է այդ առաջարկը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկություններին հայկական կողմը նոյեմբերի 21-ին է պատասխանել։
Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև սահմանազատման հանձնաժողովների՝ Ադրբեջան-Հայաստան պայմանական սահմանին նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը