26  05  2017

Միջազգային դիտորդների թիվը կավելանա յոթով. Իգոր Պոպով

Միջազգային դիտորդների թիվը կավելանա յոթով. Իգոր Պոպով

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել միջազգային դիտորդների թիվը յոթով մեծացնելու մասին պայմանավորվածություն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ պահպանվում են մանրամասների վերաբերյալ տարաձայնություններ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի և որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ:

Խոսելով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման մասին՝ Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է, և Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին:

«Առաջընթաց տեղի չունեցավ, բայց այն ոչ մեկն չէր էլ սպասում: Կարևոր է այն, որ կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել, փոխանակվել խնդրահարույց հարցերի շուրջ կարծիքներով և հստակեցնել միմյանց դիրքորոշումները»,- ասել է ՄԽ համանախագահը:

 Պոպովը հավելել է, որ մոտ ժամանակներս մյուս համանախագահների հետ մտադիր է այցելել տարածաշրջան և քննարկել հետագա աշխատանքի ծրագրերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ