«Դարակազմիկ իրադարձությունների ենք ականատես լինելու. կտեսնենք Մերձավոր Արևելքի նոր քարտեզ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Նրա խոսքով՝ Իրանն այս անգամ վճռական է լինելու: Հարցին, թե՝ հնարավո՞ր է Իսրայելն Ադրբեջանի միջոցով ճակատ բացի Սյունիքով դեպի Իրան, մեր զրուցակիցը չբացառեց՝ հավելելով. «Իրենք անմիջապես Իրանի դեմ պատերազմ չեն հայտարարի. քանի որ Իրանն ասել է, որ Սյունիքն իր կարմիր գիծն է և աշխարհն ընդունել է ի գիտություն, հիմա Միացյալ նահանգները շարժվելու է այդ տրամաբանությամ, այսինքն՝ իրենք հարձակվելու են Հայաստանի վրա, Սյունիքում են ստեղծելու են պատերազմ, Իրանը ներքաշվելու է այդ պատերազմի մեջ և դա համարելու են պատճառ՝ մտնելու ռազմական գործողությունների մեջ․ բայց անմիջապես իրենք չեն մտնելու, մտնելու է Ադրբեջանը»,- ասում է մեր զրուցակիցը:
«Հիմա Ալիևը պարտք ունի տալու բոլոր այն աշխարհի կենտրոններին, ովքեր շահագրգռված են Սյունիքում ճակատ բացել»,- նշում է Գրիգոր Բալասանյանը՝ հավելելով. «Պետք է կայացնել միակ ճիշտ որոշումը՝ փակել Իսրայելում ՀՀ դեսպանատունը, մենք այնտեղ անելիք չունենք»:
Անդրադառնալով եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի այցին՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ, Գրիգոր Բալասանյանն ասաց. «Ոչ մի եվրոպացի պաշտոնյա էլ չպետք է գա Հայաստան, նրանք այստեղ անելու բան չունեն. կեղծ ժողովրդավարության թեզերը, կեղծ խաղաղասիրության թեզերը, որ բերեցին կապեցին մեր գլխի, ի՞նչ ստացանք արդյունքում , ստացանք կորսված հայրենիք, հիմա էլ ուզում են էս հայրենիքը տա՞նք… Ի՞նչ եվրոպացի պաշտոնյա, հանձնակատարը գալիս է էստեղ ի՞նչ անի, թող գնա եվրոպայով զբաղվի, փախստականների հարցեր կան, իրենք ո՞նց կարող են լինել անաչառ, երբ կախում ունեն Ադրբեջանից»:
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը