Tert.am-ը գրում է.
«Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։
«Եթե պետք է գազը կտրեն, թող կտրեն, էդ գազն էլ չենք ուզում, մեր ժողովուրդն առանց գազ էլ կապրի։ Մենք այնքան դժվարություններ ենք հաղթահարել։ Ի՞նչ են ուզում․ Լա՞րս են փակելու, թող փակեն»,-ասաց իշխանական պատգամավորը՝ շեշտելով, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը