«Առավոտից հետևում եմ ՔՊ-ականների դեմքերին, պահվածքին ուզում եմ հասկանալ ինչի՞ց են այսքան ուրախ, գոհ, անհոգ. ինչի՞ց եք այդքան գոհ, ձեր ուզածին հասել ե՞ք, հանձնել եք Արցախը հիմա հանգիստ ե՞ք: Երկրում սուգ է, Հայաստան աշխարհում ձեր բերած պարտության, դառնության մեջ ենք, բայց ձեր ծիծաղը, անհասկանալի աղմուկը դահլիճից չի կտրվում…Հայաստանին ու Արցախին տարբեր ժամանակահատվածներում հաղթանակներ բերած մարդկանց բարեհաջող տվի՞ք Բաքվին, դրանից ե՞ք գոհ: Դուք հո վամպիռներ չեք, էսքան ցավի ու արյան մեջ, ո՞նց եք անհոգ դեմքերով ապրում, ո՞նց»,-ԱԺ հայտարարության ժամին դիմելով իշխող ուժին՝ ՔՊ-ականներին ասաց «Պատիվ ունեմ« խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը