Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի_Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
«Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ Եվրոպայում, միջանցք ասում են` հասկանալով տրանսպոտային հաղորդակցություն»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը