28 07 2023

Միացյալ Թագավորությունը պետք է շտապ բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Լորդերի պալատի անդամ

Միացյալ Թագավորությունը պետք է շտապ բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում.  Լորդերի պալատի անդամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ անցած տարվա դեկտեմբերից շարունակվող ապօրինի շրջափակմանը: Նա կոչ է արել հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Քաղաքական գործիչն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Միջազգային Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս հարցը պետք է Միացյալ Թագավորության կողմից շտապ բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - գրել է Ալթոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ