21 07 2023

Սա բազմաթիվ քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք Արցախը հայկական պահելու համար. ցեղասպանագետ

Սա բազմաթիվ քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք Արցախը հայկական պահելու համար. ցեղասպանագետ

Դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է Արցախը հայկական պահելու ևս մի կարևոր քայլի մասին:

«Ես փորձում եմ իմ մասնագիտական դաշտում ինչ որ բաներ անել Արցախում ցեղասպանությունը կանխելու համար: Որոշ բաներ ՖԲ-ում դնում եմ, որոշների մասին չենք բարձրաձայնում: Բայց մասնագիտականը քիչ է, քաղաքական եւ իրավական հենքը պետք է հնարավորինս ամուր լինի:

Իրավական առումով, իհարկե, շատ կարեւոր են Միջազգային կազմակերպությունների, նաեւ դատարանների որոշումները, սակայն ոչ պակաս կարեւոր է մեր համազգային վճռականությունը՝ պայքարել Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու դեմ: Արցախահայության Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն: Եկեք մեզ չխաբենք, եւ եկեք չհամարենք, որ սա ծայրահեղացում է: Ցեղասպանությունը, ցավոք, պատնական իրադարձություն չի, այն այսօրվա աշխարհի իրողություն է:

Աշխարհի տարբեր մասերում նույնիսկ այսօր, տեղի են ունենում ցեղասպանություններ եւ ցավոք Արցախը շատ մոտ է դրան:

Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին կոչ եմ անում դա անել: Իհարկե, սա միակ միջոցը չի, բայց սա բազմաթիվ քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք Արցախը հայկական պահելու համար:

#հայաքվե»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ